Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

Մեր մասին

Բարի գալուստ մեր կոսմետիկայի պարագաների խանութ՝ մի վայր, որտեղ առաջնահերթ են որակը, թափանցիկությունն ու հարմարավետությունը։ Ինչու՞ են մեր հաճախորդներն ընտրում հենց մեզ։ Թույլ տվե՛ք բացատրել․

  1. Թափանցիկություն բոլոր փուլերում․ Ձեր պատվերը՝ մեր առաջնահերթությունն է։ Մեր հետևելու համակարգի շնորհիվ՝ դուք միշտ տեղեկացված կլինեք, թե ինչ է կատարվում ձեր պատվերի հետ և որտեղ է այն հասել։ Իսկ SMS-ծանուցումները էլ ավելի են պարզեցնում գործընթացը։

  2. Թվային տիրույթը․ Մենք հպարտ ենք, որ ունենք մեր սեփական կայքը՝ երաշխավորելով ձեզ համար գնման հարմարավետ և անվտանգ եղանակ։ Մենք չենք սահմանափակվում միայն սոցցանցերով, այլև ձգտում ենք ավելիին։

  3. Իսկությունը մեր սկզբունքն է․ Մեր խանութում ներկայացված է միմիայն օրիգինալ արտադրանք։ Առանց փոխզիջումների։

  4. Ձեր մասին հոգատարությունը․ Մենք գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է կոսմետիկ նյութի բաղադրությունը հասկանալու ունակությունը։ Այդ իսկ պատճառով մենք ոչ միայն նշում ենք ամբողջական բաղադրությունն, այլ տալիս ենք նաև յուրաքանչյուր բաղադրիչի բացատրությունը (պարզապես պահե՛ք մկնիկը բաղադրիչի անվան վրա կամ սեղմե՛ք)։ Իմացե՛ք՝ ինչ եք քսում ձեր մաշկին։

  5. Համագործակցություն հանուն հարմարավետության․ Մեր խանութն արդյունավետ կիրառում է GG-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված ինտեգրման յուրահտուկ հնարավորությունը՝ Երևանի մեջ առաքումն իրականացնելու հարցում։ Բացի այդ, դուք վճարում եք ոչ թե ֆիքսված գումար առաքման համար, այլ այնքան, ինչքան կկազմի առաքման արժեքը մեր պահեստից դեպի ձեզ։ Ո՛չ մի թաքնված վճարում։

  6. Անվտանգ վճարումներ․ Ո՛չ մի “քարտից քարտ” փոխանցում։ Առցանց վճարումը քարտի միջոցով, TelCell կամ Idram համակարգերով երաշխավորում է գնման գործընթացի թափանցիկությունն ու անվտանգությունը․ առաջին հերթին՝ ձեզ համար։

  7. Մենք այստեղ ենք ձեզ համար․ Մեր թիմը միշտ պատրաստ է աջակցելու։ Մեր մասնագետները պատրաստակամորեն և արագ կպատասխանեն ձեզ մեսենջերներում՝ ցանկացած հարցին լուծում տալու համար։

Ընտրե՛ք որակը, հարմարավետությունը և հոգատարությունը։ Ընտրե՛ք մեր կոսմետիկայի պարագաների խանութը։ Չէ որ մենք անում ենք ամենինչ՝ ձեզ գովացնելու համար։