ՎԵՐԱԴԱՐՁ / ԳՈՐԾԱՐՔԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ
1. Ընդհանուր դրույթներ
Տվյալ փաստաթուղթը ներկայացնում է ԱՁ Կրայզ Անաստասիա Ալեկսանդրովնային պատկանող (այսուհետ՝ “մենք”, “մեր”, “խանութ”) MakeUpHay օնլայն-խանութում վերադարձի և գործարքների չեղարկման ընթացակարգը։
2. Գնման հետադարձի իրավունք
Գնորդներն իրավունք ունեն հետադարձել գնումը 14 օրերի ընթացքում առանց պատճառաբանության՝ ՀՀ օրենսդրության համաձայն։ Վերոհիշյալ ժամկետի սկիզբն է համարվում այն օրը, երբ գնորդը կամ իր կողմից նշված երրորդ անձն ստանում է ապրանքը։
3. Վերադարձի ընթացակարգը
Եթե գնորդը որոշում է կայացնում վերադարձնել ապրանքը, ապա նա պետք է տեղեկացնի այդ մասին՝ կապ հաստատելով մեզ հետ էլ․ փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։ Վերադարձի հարցումն ստանալուց հետո՝ մենք կմշակենք այն և կուղարկենք ապրանքի վերադարձի մասին հաստատումը։
4. Վերադարձի պայմանները
Ապրանքը պետք է վերադարձվի նախնական վիճակում, չօգտագործված և սկզբնական փաթեթավորմամբ։ Եթե ապրանքը վնասված է կամ օգտագործվել է ավելի երկար, քան անհրաժեշտ է դրա բնութագիրը կամ պիտանելիությունը որոշելու համար, գնորդը կարող է պատասխանատու լինել ապրանքի արժեքի իջեցման համար։
5. Գումարի վերադարձ
Գումարի վերադարձը կիրականացվի այն ժամանակ, երբ մենք կստանանք վերադարձվող ապրանքները և կհամոզվենք, որ դրանք համապատասխանում են վերադարձի պայմաններին։ Վերադարձն իրականացվելու է նույն եղանակով, ինչ վճարումը, եթե այլ պայմանավորվածություն գնորդի հետ չի եղել։
6. Գործարքի չեղարկում
Եթե գնումը չեղարկվել է մինչև ապրանքի ուղարկելը, ապա մենք անվավեր կճանաչենք գործարքը և կվերադարձնենք գումարը գնորդին։ Այն դեպքում, եթե ապրանքն արդեն ուղարկվել է, գնորդը պարտավորվում է վերադարձնել այն՝ վերադարձի ընթացակարգի պայմանների համաձայն։
7. Կոնտակտային տեղեկություն
Եթե ունեք ապրանքների առաքման հետ կապված հարցեր կամ բողոքներ, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ էլ․փոստով կամ հեռախոսով։ Մեր կոնտակտային տվյալները նշված են մեր վեբ-կայքում։
Ուշադրություն․ Տվյալ փաստաթուղթը հանդիսանում է որպես վերադարձի և գործարքի չեղարկման ընթացակարգի ընդհանուր նկարագիր և կարող է փոփոխվել կամ լրացվել՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն։