MakeUpHye Direct ԱՌԱՋԱՐԿ
Հոդված 1. Պայմանագրի կողմերը
- “MakeUpHye” (այսուհետ՝ “Հարթակ”)՝ կոսմետիկ արտադրանքների ոլորտում օնլայն-առևտրի ծառայություններ առաջարկող կազմակերպություն։
- Ֆիզիկական անձ (այսուհետ՝ “Վաճառող”)՝ MakeUpHye հարթակում գրանցված անձ, որը ցանկանում է վաճառել ապրանքներ MakeUpHye Direct միջոցով։
Հոդված 2. Հիմնական դրույթներ
Բաժին 2.1 Վաճառքի նպատակն ու եղանակը
- Համագործակցության նպատակը․ Վաճառողը ցանկանում է վաճառել իր ապրանքները MakeUpHye հարթակի միջոցով, մինչդեռ հարթակն ստեղծում է դրա համար անհրաժեշտ պայմանները։
- Վաճառքի եղանակը․ Ապրանքների վաճառքն իրականացվում է MakeUpHye Direct ֆունկցիոնալի միջոցով՝ MakeUpHye կայքում։
Բաժին 2.2 Միջնորդավճար
- Հարթակի օգտագործման միջնորդավճարը սահմանվում է անհատականորեն յուրաքանչյուր Վաճառողի համար։
Բաժին 2.3 Ապրանքատեսակների հատուկ պայմաններ
Վաճառվող ապրաքները կարող են համապատասխանել հետևյալ պայմաններին․
-
Անձնական պատճառներ․
- Ապրանքն այլևս անհրաժեշտ չէ անձնական պատճառներով (օրինակ՝ չի համապատասխանել գույնը, չափը և այլն)
-
Ոչ ամբողջական վիճակ․
- Թերի փաթեթավորում՝
- Փաթեթավորումը/տուփը բաց է կամ բացակայում է
- Վնասված փաթեթավորում/տուփ, բացակայում են որոշ մասնիքներ
- Թերի կոմպլեկտացիա՝
- Բացակայում են անհրաժեշտ աքսեսուարներ, ուղեցույցներ կամ այլ մասեր
-
Սահմանափակ երաշխիք և վերադարձի պայմաններ․
- “Հենց այսպես”․ Ապրանքը վաճառվում է առանց երաշխիքի և ենթակա չէ վերադարձի։
ԱՊՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։ Բոլոր մասերը (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սփրեյ, փրփուր, լոսյոն, տոնիկ, շիճուկ, էմուլսիա, գել, մուս, թինտ, յուղ, կրեմ, բալզամ, մածուկ, սկրաբ, դիմակ, մատիտ, սթիք, փոշի, պիգմենտ, լաք և այլն) պետք է մնան սկզբնական, չօգտագործված վիճակում։
Հոդված 3. Կողմերի Պարտավորություններ
Բաժին 3.1 Հարթակի պարտավորությունները․
- Ապահովել կայքի աշխատանքը և ծառայությունների հասանելիությունը։
- Իրականացնել ապրանքների որակի ստուգում՝ գնորդին դրանք ուղարկելուց առաջ։
- Իրականացնել տրանսպորտային փոխադրում՝ ապրանքը Վաճառողից Գնորդին հասցնելու նպատակով։
Բաժին 3.2 Գնորդի պարտականությունները
- Անցնել անձի և ապրանքների բազային ստուգում՝ հարթակի կողմից սահմանված որակի չափանիշներին համապատասխանելու համար։
- Երաշխավորել ապրանքների իսկությունն ու որակը։
- Պահպանել հարթակի կողմից սահմանված վճարումների պայմանները
Հոդված 4. Վճարումներ
- Վաճառողը կարող է կցված բանկային հաշվին վճարում ստանալու հարցում ներկայացնել ոչ ավելի հաճախ, քան մեկ անգամ հարթակի կողմից սահմանված ժամանակահատվածում։
- Հարթակը երաշխավորում է վճարման փոխանցումը սահմանված ժամանակահատվածում՝ վճարման վերաբերյալ հարցումն ստանալուց հետո։
Սույն առաջարկը հանրային է և համարվում է ընդունված՝ MakeUpHye հարթակում Վաճառողի գրացվելու պահից ի վեր։