Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

ՓՈԽԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Կիրառվող արտարժույթ

Մեր MakeUpHye վեբ-կայքում կատարվելիք բոլոր գործարքներն իրականացվելու են միմիայն ՀՀ դրամով (AMD)։

2. Արտարժույթի փոխարկում

Եթե գնորդի արտարժույթը այլ է, քան ՀՀ դրամը, փոխարկումն իրականացվելու է գնորդի բանկի կողմից սահմանված փոխարժեքով։ Մենք գնորդի բանկի կողմից սահմանված փոխարժեքի համար պատասխանատվություն չենք կրում։

3. Փոխարկում

Արտարժույթի փոխարկումը սովորաբար տեղի է ունենում գործարքի կատարման պահին։ Ավելի ճշգրիտ տեղեկություն ստանալու համար՝ խնդրում ենք դիմել ձեր բանկ։

4. Փոխարկման միջնորդավճար

Հնարավոր է, որ գնորդի բանկի կողմից փոխարկման ժամանակ սահմանվեն հավելյալ միջնորդավճարներ կամ հարկեր։ Մենք նման հարկերի համար ոչ մի պատասխանատվություն չենք կրում և խորհուրդ ենք տալիս, որպեսզի գնորդը նախապես ճշտի այդ տեղեկությունը իր բանկից։