Կոսմետիկ ապրանքների իսկությունը ստուգելու ուղեցույց
-
Փաթեթավորում/ տուփ․
- Համեմատե՛ք ապրանքի փաթեթավորումն օրիգինալի հետ․ գույնը, պատկերանիշը, տառատեսակը և այլն։ Կեղծիքները կարող են ունենալ անհամապատասխանություններ կամ շեղումներ։
- Ուշադրություն դարձրե՛ք փաթեթավորման որակին։ Էժանագին նյութերը կարող են վկայել կեղծիքի մասին։
- Ստուգե՛ք հոլոգրամների առկայությունը, եթե այդպիսիք կան օրիգինալ արտադրանքի վրա։
-
Տուփի վրա առկա տեղեկություն․
- Միշտ պետք է նշված լինի ապրանքի բաղադրությունը։
- Արտադրողի մասին տվյալների, արտադրության ամսաթվի և պիտանիության ժամկետ առկայությունը։
- Ստուգե՛ք թարգմանության ճշգրիտ լինելը, առավելևս՝ եթե դա արտասահմանյան արտադրանք է։ Թարգմանչական կոպիտ սխալները վկայում են կեղծիքի մասին։
-
Գին․
- Եթե գինը չափազանց ցածր է և գայթակղիչ, դա կարող է նախազգուշացում լինել։ Բարձրորակ կոսմետիկայի գինը բարձր է։
-
Գնման վայր․
- Գնե՛ք կոսմետկայի պարագաները պաշտոնական խանութներից կամ փորձված օնլայն-խանութներից։ Խուսափե՛ք գնումներ կատարելուց շուկաներից, “ձեռքի վրայից” կամ անհայտ կայքերից։
-
Տեքստուրա և հոտ․
- Եթե ունեք օրիգինալ ապրանք, ապա համեմատե՛ք վերջինիս հոտն ու տեքստուրան կասկածելի ապրանքի հետ։ Դրանք պետք է նույնը լինեն։
- Կեղծիքը կարող է ունենալ սուր կամ անսովոր հոտ։
-
Կարծիքներ․
- Փնտրե՛ք ապրանքի վերաբերյալ կարծիքներ համացանցում։ Եթե շատերն են բողոքում, որ իրենց գնված ապրանքը կեղծիք է, ապա զգոն եղե՛ք։
-
Հերթական համար․
- Ապրանքների մեծամասնության վրա նշված է ուրույն հերթական համար։ Դուք կարող եք ստուգել այն արտադրողի պաշտոնական կայքում։
-
QR-կոդեր և գծակոդեր․
- Որոշ բրենդեր օգտագործում են QR-կոդեր կամ գծակոդեր՝ իսկությունն ստուգելու համար։ Սքանավորե՛ք և ստուգե՛ք։
-
Արտադրողի կայք․
- Այցելե՛ք արտադրողի պաշտոնական կայքը և ստուգե՛ք՝ արդյո՞ք տվյալ ապրանքը ներկայացված է այնտեղ։
-
Արտոնագրեր և վկայագրեր․
- Որոշ ապրանքատեսակների վրա կարող են նշված լինել որակի արտոնագրերը կամ վկայագրերը։ Համոզվե՛ք վերջիններիս առկայության և իսկության մեջ։
- Հետադարձ կապ արտադրողի հետ․
- Եթե ունեք կասկածներ, ապա կապ հաստատե՛ք անմիջապես արտադրողի հետ և ներկայացրե՛ք ապրանքի լուսանկարները կամ նկարագրությունը։
- Իսկությունն ստուգելու հավելվածներ․
- Որոշ բրենդեր առաջարկում են հավելվածներ՝ ապրանքի իսկությունն ստուգելու համար։
- Կազմություն և մաշկի վրա ռեակցիա․
- Եթե ապրանքն օգտագործելուց հետո ձեզ մոտ առաջացել է ալերգիկ ռեակցիա կամ գրգռվածություն, ապա դա կարող է կեղծիքի նշան լինել։
Միշտ եղե՛ք ուշադիր և զգոն՝ կոսմետիկայի պարագաներ գնելիս։ Կեղծիքը կարող է հանգեցնել ոչ միայն դրամային կորստի, այլ նաև վնասել ձեր առոջությանը։