Գործարքների ժամանակ կիրառվող քարտապանների գրանցման և նույնականացման գործիքներ
1. 3D Secure
Անվտանգության այս հաղորդակարգն օգտագործվում է էլեկտրոնային առևտրին վերաբերվող գործարքներում՝ խարդախության դեպքերը կանխարգելու համար։ Այն մշակվել է Visa և MasterCard-ի կողմից։ Հաղորդակարգն ապահովում է հավելյալ անվտանգություն՝ թույլ տալով անցկացնել գնորդի կրկնակի վավերացում։ Ինչպե՞ս է այն աշխատում․ օնլայն գնում կատարելիս՝ օգտատերը մուտքագրում է իր քարտի տվյալները։ Եթե էմիտենտ-բանկը սպասարկում է 3D Secure, օգտատերը վերահղվում է բանկի պաշտպանված էջին, որտեղ նրանից պահանջվում է մուտքագրել հավելյալ գաղտնաբառ՝ իր անձի նույնականացումը հաստատելու նպատակով։ Գործարքը կատարվում է գաղտնաբառի ճիշտ մուտքագրման դեպքում։ Եթե գաղտնաբառը սխալ է՝ գործարքը մերժվում է։
2. One-Time Password (OTP)
Սա մեկանգամյա գաղտնաբառ է, որն օգտագործվում է գործարքի վավերացման կամ օգտատիրոջ անձի նույնականացման համար։ Այն սովորաբար ուղարկվում է օգտատիրոջ հեռախոսահամարին և պետք է մուտքագրվի օնլայն-ձևի մեջ՝ գործարքի հաստատման նպատակով։ Ինչպե՞ս է այն աշխատում․ գործարքի ժամանակ օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է մեկանգամյա կոդ պարունակող SMS հաղորդագրություն։ Օգտատերը մուտքագրում է ստացված կոդը կայքի համապատասխան դաշտում․ եթե կոդը ճիշտ էր՝ գործարքն անցնում է։
3. CVV/CVC կոդ
Սա վճարային քարտի ետնամասում նշված եռանիշ կոդն է, որը սովորաբար օգտագործվում է օգտատիրոջ մոտ քարտի իրական առկայությունն օնլայն գնման ժամանակ հաստատելու համար։ Ինչպե՞ս է այն աշխատում․ օնլայն գնում կատարելիս՝ օգտատերը, բացի քարտային համարից և վավերացման ժամկետից, սովորաբար պետք է մուտքագրի այս եռանիշ կոդը։ Եթե կոդը ճիշտ է մուտքագրված, ապա գործարքը հաստատվում է։
Վերոհիշյալ գործիքները թույլ են տալիս ապահովել գործարքների անվտանգությունը և պաշտպանել օգտատիրոջ քարտի տվյալները չարտոնված օգտագործումից։