Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին անգամ թարմացվել է՝ մայիսի 26-ին, 2023 թ․

Տվյալ գաղտնիության քաղաքականությունը վերահսկում է MakeUpHye (“մենք”, “մեզ” կամ “մեր կայք”) կայքի օգտատերերից (“դուք” կամ “ձեր”) ստացված տվյալների հավաքագրումը, օգտագործումը, պահպանումն ու բացահայտումը։ Ներկա քաղաքականությունը կիրառելի է մեր կայքի և MakeUpHye-ի կողմից առաջարկվող բոլոր ապրանքների և ծառայությունների համար։

1. Տվյալների հավաքագրում

1.1 Անձնական տվյալներ․

Մենք կարող ենք ձեզանից տվյալներ հավաքագրել տարբեր եղանակներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մեր կայքն այցելելուց, մեր կայքում գրանցվելուց, պարտվեր ձևակերպելուց, մեր փոստային առաջարկներին բաժանորդագրվելուց, հարցերին պատասխանելուց, դաշտերը լրացնելուց կամ մեր կայքում ներկայացված այլ գործունեուրյունների, ծառայությունների, գործառույթների կամ ռեսուրսների հետ առնչվելուց։ Մեր կողմից հավաքագրված անձնական տվյալները կարող են պարունակել ձեր անունը, էլ․փոստի հասցե, փոստային հասցե, հեռախոսահամար և վճարումների վերաբերյալ տեղեկություն։

2. Հավաքագրված տվյալների օգտագործումը

Մենք կարող ենք հավաքագրել և օգտագործել անձնական տվյալները հետևյալ նպատակներով․

3. Հավաքագրված տվյալների պաշտպանություն

Մենք նախաձեռնում ենք տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համապատասխան միջոցներ, ինչպես նաև պաշտպանում ենք ձեր անձնական տվյալները չարտոնված հասանելիությունից, փոփոխումներից, բացահայտումից կամ ոչնչացումից, ձեռնարկում ենք միջոցառումներ՝ օգտատիրոջ անվան, գաղտնաբառի, գործարքների և մեր կայքում պահվող տվյալների պաշտպանության համար։

4. Անձնական տվյալների տրամադրում երրորդ անձանց

Մենք չենք փոխանակում, երրորդ անձանց չենք վաճառում և վարձակալությամբ չենք տրամադրում ձեր անձնական տվյալները։ Մենք կարող ենք վերոհիշյալ նպատակներով մեր գործընկերներին, վստահված աֆիլացված անձանց կամ գովազդատուներին տրամադրել ընդհանրացված դեմոգրաֆիկ տվյալներ, որոնք կապ չունեն այցելուների կամ օգտատերերի որևէ անձնական նույնականացման տվյալների հետ։

5. Կողմնակի վեբ-կայքեր

Մեր կայքի բովանդակությունը կարող է պարունակել գովազդ այլ կայքերի և մեր գործընկերների, մատակարարների, գովազդատուների, հովանավորների, լիցենզատուների և այլ երրորդ անձանց կողմից առաջարկվող ծառայությունների հղումներով։ Մենք չենք վերահսկում այդ կայքերի բովանդակությունն ու հղումները և չենք կրում որևէ պատասխանատվություն մեզ կամ մեր կայքի հետ կապ ունեցող այլ կայքերի կիրառությունների համար։ Այլ վեբ-կայքերի, ինչպես նաև մեր կայքի հղումները պարունակող վեբ-կայքերի այցելումն ու փոխգործողությունն իրականացվում է տվյալ կայքի պայմանների և քաղաքականության համաձայն։

6. Սույն գաղտնիության քաղաքականության փոփոխումները

MakeUpHye-ն իրավունք է վերապահում ցանկացած պահին սույն գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխումներ կատարելու։ Նման դեպքերում մենք փոփոխելու ենք վերջին թարմացման ամսաթիվը տվյալ էջի վերևի հատվածում։ Խորհուրդ ենք տալիս ձեզ հաճախ հետևել այս էջում կատարվող փոփոխություններին՝ մեր կողմից հավաքագրված ձեր անձնական տվյալնեի պաշտպանության եղանակների մասին տեղեկացված լինելու նպատակով։ Դուք ընդունում և ձեր համաձայնությունն եք տալիս առ այն, որ կրում եք ներկա գաղտնիության քաղաքականության էջին պարբերաբար հետևելու և կատարած փոփոխումների մասին տեղեկացված լինելու պատասխանատվությունը։

7. Տվյալ պայմաններին ձեր կողմից համաձայնությունը

Օգտվելով այս կայքից՝ դուք ձեր համաձայնությունն եք արտահայտում տվյալ գաղտնիության քաղաքականության կետերի վերաբերյալ։ Տվյալ քաղաքականությանը չհամաձայնվելու պարագայում՝ խնդրում ենք չօգտվել մեր կայքից։ Եթե տվյալ քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունն այստեղ նշելուց հետո՝ դուք շարունակելու եք օգտվել այս կայքից, ապա դա կդիտվի որպես այդ փոփոխություններին ձեր կողմից համաձայնվելը։

Տվյալ գաղտնիության քաղաքականության, այս կայքի կիրառությունների կամ այս կայքի հետ ձեր փոխգործողուրյունների վերաբերյալ հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով՝ [email protected]։