Գնորդների համար․
MakeUpHye Direct-ը՝ դա եզակի հնարավորություն է MakeUpHye-ի կոմից․ այն ձեզ համար հասանելի է դարձնում կոսմետիկ այնպիսի արտադրանքները, որոնցով ցանկանում են կիսվել կոսմետիկայի մյուս սիրահարները։ Այսպիսով դուք կարող եք բացահայտել յուրահատուկ կամ հազվադեպ հանդիպող ապրանքատեսակներ, ինչպես նաև աջակցել կոսմիտեկայի սիրահարների համայնքին։
MakeUpHye Direct-ի միջոցով գնումներ կատարելու գործընթացը․
- Դուք դիտում և գնում եք MakeUpHye Direct-ի միջոցով տեղադրված ապրանքները անմիջապես MakeUpHye հարթակում։ Այստեղ դուք կարող եք գտնել ոչ միայն հայտնի բրենդերի ապրանքատեսակները, այլ նաև՝ յուրահատուկ ապրաքներ կոսմետիկայի մյուս երկրպագուներից։
- MakeUpHye երաշխավորում է անվտանգ վճարման գործընթաց և միջնորդ է հանդիսանում ձեր և վաճառողի միջև՝ ապահովելով գնումների ընթացքի պարզությունն ու անվտանգությունը։
- Ապրանքի գնումից հետո MakeUpHye-ն ստուգում է վերջինիս որակը, փաթեթավորում է այն և ուղարկում ձեզ՝ երաշխավորելով, որ դուք կստանաք հենց ձեր պատվիրած ապրանքը։
- Վճարումը փոխանցվում է վաճառողին միայն ձեր կողմից ապրանքն ստանալու մասին հաստատումից հետո, ինչը որ դարձնում է գնումեր կատարելու գործընթացն արդար և թափանցիկ բոլոր կողմերի համար։
Կատարե՛ք գնումներ MakeUpHye Direct-ով և դարձե՛ք կոսմետիկայի սիրահարների մեր ինքնատիպ համայնքի մի մաս։
Վաճառողների համար․
MakeUpHye Direct-ը հարթակ է, որտեղ դուք՝ կոսմետիկայի սիրահարներդ, կարող եք կիսվել ձեր կողմից սիրված ապրանքատեսակներով ավելի լայն լսարանի հետ։ Եթե ունեք ապրանքներ, որոնք ձեզ անհրաժեշտ չեն և դուք ցանկանում եք վաճառել դրանք կամ էլ պարզապես կիսվել կոսմետիկայի հանդեպ ձեր սիրով, ապա այս հարթակը ձեզ համար է։
Վաճառելու մանրամասն գործընթացը հետևյալն է․
- Կապ հաստատե՛ք մեզ հետ․ Սկսելու համար դուք պետք է կապ հաստատեք մեզ հետ՝ մեր հիմնական վավերացման ընթացակարգն անցնելու նպատակով։ Մենք արժևորում ենք մեր համայնքը և ուզում ենք համոզված լինել, որ բոլոր ապրանքները համապատասխանում են որակի մեր չափանիշներին։
- Տեղադրե՛ք ապրանքները․ Վավերացման ընթացակարգը հաջողությամբ անցնելուց հետո՝ դուք կստանաք հնարավորություն տեղադրելու ձեր ապրանքները MakeUpHye Direct հարթակում։ Դա ավելի դյուրին է դարձնում վաճառելու գործընթացը և թույլ է տալիս ձեզ ընդլայնել ձեր լսարանը։
- Մենք ստուգում և առաքում ենք․ Երբ գնորդն ընտրում է ձեր ապրանքը, մենք ստուգում ենք վերջինիս որակն՝ այն ուղարկելուց առաջ։ Այսպիսով վաճառելու գործընթացը դառնում է անվտանգ և պարզ՝ երաշխավորելով, որ յուրաքանչյուր գնորդն ստանում է այն, ինչ ակնկալում էր։
- Դուք ստանում եք վճարը․ Դուք ստանում եք ձեր վճարը գնորդի կողմից ապրանքն ստանալու մասին հաստատումից հետո։ Դա երաշխավորում է գնումեր կատարելու գործընթացի արդար և թափանցիկ լինելը բոլոր կողմերի համար։
Խնդրում ենք հաշվի առնել, որ MakeUpHye-ի կողմից կիրառվում է փոքր միջնորդավճար՝ մեր հարթակից օգտվելու համար։ Այդ միջոցներն օգնում են մեզ պահպանել հարթակի անխափան գործունեությունը և առաջարկել բարձրակարգ ծառայություններ ձեզ և մեր գնորդներին։
Այսօր իսկ միացե՛ք MakeUpHye Direct համայնքին և սկսե՛ք կիսվել կոսմետիկայի նկատմամբ ձեր սիրով ամբողջ աշխարհի հետ։