ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
ԱՁ Կրայզ Անաստասիա Ալեկսանդրովնան, այսուհետ՝ “Վաճառող”, հրապարակում է MakeUpHye օնլայն-խանութի միջոցով ապրանքների վաճառքի մասին ներկա Հանրային առաջարկը՝ գործելով ք․ Երևան, Սարյանի փող․, տուն 31, բնակարան 16 հասցեով գրանցված (ՀՎՀՀ՝ 40135004) անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի հիման վրա․
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.1. “Վաճառող” - ԱՁ Կրայզ Անաստասիա Ալեկսանդրովնա, իրականացնող ապրանքների վաճառք MakeUpHye օնլայն-խանութի միջոցով։
1.2. “Գնորդ” - ներկա Հանրային առաջարկն ընդունած և Վաճառողից MakeUpHye օնլայն-խանութի միջոցով պատվեր և/կամ գնում իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձ։
1.3. “Ապրանք” - Վաճառողի կողմից MakeUpHye օնլայն-խանութի միջոցով վաճառվելիք կոսմետիկական ապրանքներ կամ պարագաներ։
2. ԱՌԱՋԱՐԿԻ ԱՌԱՐԿԱ
2.1. Վաճառողը պարտավորվում է վաճառել, իսկ Գնորդը պարտավորվում է գնել ապրանքներ՝ ներկա Հանրային առաջարկի պայմանների հիման վրա։
3. ԱՊՐԱՆՔԻ ՊԱՏՎԵՐ ԵՎ ՎԱՃԱՌՔ
3.1. Ապրանքի պատվերը կատարվում է Գնորդի կողմից MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում տեղադրված համապատասխան ձևը լրացնելով։
3.2. Գնորդի կողմից պարվերը ձևակերպելուց հետո՝ Վաճառողը կապ է հաստատում Գնորդի հետ՝ պատվերի մանրամասների վերաբերյալ ճշտումներ կատարելու, արժեքը և առաքման ժամկետները հաստատելու նպատակով։
3.3. Պատվերը հաստատելուց հետո՝ Վաճառողն իրականացնում է ապրանքի ուղարկումը Գնորդին՝ օնլայն-խանութի վեբ-կայքում նշված առաքման պայմանների համաձայն։
4. ԱՐԺԵՔ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ
4.1. Ապրանքի արժեքը նծշված է MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում և կարող է փոփոխվել Վաճառողի կողմից՝ առանց հավելյալ ծանուցման։
4.2. Գնորդն իրականացնում է ապրանքի գնումը՝ ընտրելով MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում նշված վճարման եղանակը։
4.3. Ապրանքի առաքման արժեքը ներառված չէ ապրանքի գնի մեջ և սահմանվում է առանձին՝ ըստ Գնորդի կողմից ընտրած առաքման եղանակի։
5. ԱՊՐԱՆՔԻ ԱՌԱՔՈՒՄ
5.1. Վաճառողն իրականացնում է ապրանքի առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գնորդի կողմից նշված հասցեներով։
5.2. Ապրանքի առաքման ժամկետները նշված են MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում և կարող են կախված լինել Գնորդի կողմից ընտրած առաքման եղանակից և առաքման վայրից։
6. ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
6.1. Ապրանքի վերադարձը և փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում նշված Վերադարձի և փոխանակման պայմանների համաձայն։
7. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
7.1. Վաճառողը պարտավորվում է պահպանել գաղտնիություն՝ Գնորդի կողմից պատվերի ձևակերպման ժամանակ տրամադրած տեղեկության վերաբերյալ՝ MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականության դրույթների համաձայն։
8. ՎԱՃԱՌՈՂԻ ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
ԱՁ Կրայզ Անաստասիա Ալեկսանդրովնա, ՀՎՀՀ՝ 40135004, իրավաբանական հասցե՝ ք․ Երևան, Սարյանի փող․, տուն 31, բնակարան 16
9. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Հեռախոս՝ +374 44 60 33 60
Էլ․փոստ՝ [email protected]
10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10.1. Հանրային առաջարկն ուժի մեջ է մտնում՝ այն MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում տեղադրելու պահից սկսած, և գործում է մինչև Վաճառողի կողմից այն հետ կանչելը կամ փոփոխելը։
10.2. Վաճառողն իրավունք է վերապահում ներկա Հանրային առաջարկի պայմանների մեջ փոփոխություններ կատարելու, որոնք ուժի մեջ են մտնում վերջիններիս MakeUpHye օնլայն-խանութի վեբ-կայքում հրապարակվելու պահից։
10.3. Ներկա Հանրային առաջարկի կատարման հետ կապված բոլոր վեճերն ու տարաձայնությունները դիտարկվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն։
11. ՀԱՍՑԵ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄ
11.1. Իրավաբանական հասցե՝ ք․ Երևան, Սարյանի փող․, տուն 31, բնակարան 16
11.2. Գրանցման համար՝ 286.1316064 / 2023-05-08