ԾԱՆՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
MakeUpHye-ում մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր հարթակում իրականացվող բոլոր գործարքների օրինականությանը և անվտանգությանը։ Տվյալ փաստաթղթի նպատակն է մեր հաճախորդներին տեղեկացնելու և վստահեցնելու, որ գործարքների մշակումը տեղի է ունենում օրենքին hամապատասխան եղանակով։
Համապատասխանություն օրենսդրությանը
MakeUpHye կայքի միջոցով մշակվող բոլոր գործարքները համապատասխանում են տեղական և միջազգային ֆինանսական կանոններին։ Մենք սերտ համագործակցում ենք վճարումների մշակումն իրականացնող մեր գործընկերների և ֆինանսական հաստատությունների հետ, որպեսզի երաշխավորենք մեր գործունեության համապատասխանությունը բոլոր պատշաճ օրենքներին և կարգերին։
Անվտանգ մշակում
Մենք նախաձեռնում ենք անվտանգության խիստ միջոցներ՝ բոլոր գործարքների տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մենք օգտագործում ենք կոդավորման հաղորդակարգեր, անվտանգության վկայագրեր և վճարային անվտանգ ծառայություններ, որպեսզի պաշտպանենք գործարքների տվյալները չարտոնված հասանելիությունից, օգտագործումից կամ բացահայտումից։
Հաճախորդների վավերացում
Գործարքների անվտանգության հետագա ուժեղացման նպատակով՝ մենք կիրառում ենք վավերացման հուսալի գործիքներ՝ գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման և իսկորոշման համար։ Դա նպաստում է խարդախության վտանգի նվազեցմանը և գործարքների մշակման ընթացքի ամբողջականության պահպանմանը։
Շարունակական վերանայում և թարմացում
Մենք պարբերաբար վերանայում և թարմացնում ենք գործարքների մշակման մեր եղանակները՝ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաներն ու կանոնակարգերի փոփոխությունները։ Դա օգնում է մեզ պահպանել օրինականության և անվտանգության բարձր չափանիշներ բոլոր տեսակի գործարքների համար։
Եթե ունեք MakeUpHye կայքում գործարքների օրինականության հետ կապված որևէ հարցեր կամ մտավախություններ, խնդրում ենք ձեզ դիմել մեր հաճախորդների աջակցության կենտրոն՝ [email protected]