Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

Ցերեկային դեմքի կրեմ յուղոտ մաշկի համար հատապտուղների էքստրակտով։ SPF 30+

Nuard Cosmetics — Հայաստան 🇦🇲

Առկա է: 3 հատ

5900֏

Կիրառման հատված

Դեմք

Կրեմը պատրաստված է հատապտուղների էքստրակտից, ինչպես նաև ծաղիկների և մրգերի յուղերից։ Բնական բաղադրության շնորհիվ այն կարող եք վստահորեն օգտագործել յուղոտ մաշկի համար՝ որպես խոնավեցնող, պաշտպանող և երիտասարդացնող քսուք։ Ազնվամորու, մոշի, լոռամրգի էքստրակտների հիման վրա ցերեկային քսուքը զգալիորեն խոնավեցնում է յուղոտ մաշկը՝ միաժամանակ պահպանելով նրա առաձգականությունը։ Նուշի կորիզի, արմավենու և կոկոսի յուղերն ունեն խոնավեցնող, սնուցող, փափկեցնող և ձգող հատկություններ, ինչպես նաև պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից՝ վերականգնելով նրա առաձգականությունը։ Ծիրանի կորիզի յուղը մաշկին հաղորդում է թավշյա փափկություն։ Ժոժոբայի յուղը համարվում է բնական հակաբորբոքային միջոց, ցորենի ծիլերի յուղը հեռացնում է տոքսինները մաշկից։ Կակաչի սերմի յուղը պաշտպանում է մաշկը կենցաղային քիմիկատների բացասական ազդեցությունից և վատ էկոլոգիայից։ Խոնավեցնող քսուքը ոչ միայն պաշտպանում է մաշկը արևի վնասակար ճառագայթներից, այլև վերականգնում է ճարպագեղձերի բնականոն աշխատանքը՝ չեզոքացնելով յուղոտ մաշկին բնորոշ փայլը։