Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

Դեմքի մաքրման համար նախատեսված կաթ

Nuard Cosmetics — Հայաստան 🇦🇲

Առկա է: 2 հատ

4300֏

Կիրառման հատված

Դեմք

Այն պարունակում է նռան, խաղողի, մասուրի և դեղձի կորիզի յուղեր, ինչը այն դարձնում է դեմքի ցանկացած տեսակի մաշկի համար՝ որպես մաքրող, խոնավեցնող, ունիվերսալ դեմքի խնամքի միջոց: Այն կարող եք օգտագործել առօրյա կյանքում դեմքը փոշուց ու կեղտից մաքրելու, ինչպես նաև դիմահարդարումը հեռացնելու համար։ Դուք կարող եք ապահով կերպով քսել կաթը աչքերի շուրջ, քանի որ իր բնական բաղադրության շնորհիվ այն իդեալական մաքրող միջոց է նույնիսկ ամենանուրբ մաշկի համար։ Կաթը օճառ չի պարունակում։ Նռան կորիզի յուղը մաշկը սնուցող եզակի բաղադրիչներից է, քանի որ այն չի խցանում ծակոտիները և չի պայքարում վաղաժամ ծերացման դեմ։ Նռան կորիզի յուղում պարունակվող օմեգա-5-ը պայքարում է մաշկի գրգռվածության դեմ: Եթերային յուղը փափկեցնում և խոնավեցնում է մաշկը՝ ստեղծելով հարթ պաշտպանիչ շերտ, որը այն դարձնում է հարթ և առաձգական դիպչելիս: Խաղողի կորիզի յուղը կանխում է մաշկի ավելորդ յուղայնությունը, նեղացնում է մաշկի ծակոտիները, բարձրացնում նրա պաշտպանիչ հատկությունները։ Մասուրի սերմի յուղը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և զգալիորեն դանդաղեցնում մաշկի ծերացումը: Դեղձի միջուկի յուղը սնուցում և թարմացնում է մաշկը՝ թողնելով այն թավշյա փափուկ։