Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

Ձեռքերի քսուք SPF 30+

Nuard Cosmetics — Հայաստան 🇦🇲

Առկա չէ

3300֏

Կիրառման հատված

Ձեռքեր

Քսուքը պատրաստված է հայկական հատապտուղների, վայրի ծաղիկների, ինչպես նաև ծաղիկների և մրգի կորիզների յուղերից։ Բնական կազմի շնորհիվ կրեմը կարող եք օգտագործել ցանկացած տեսակի ձեռքի մաշկի համար՝ որպես խոնավեցնող, սնուցող և երիտասարդացնող քսուք։ Հայկական հատապտուղների էքստրակտը նրբորեն խոնավեցնում, փափկեցնում, սնուցում է մաշկը՝ պաշտպանելով այն վաղաժամ ծերացումից՝ հաղորդելով առաձգականություն։ Խորը ներթափանցելով մաշկի վերին շերտերը՝ քսուքը ոչ միայն խոնավեցնում է այն, այլև թարմացնում է մաշկը՝ տալով հատապտուղների նուրբ բնական բուրմունք։ Կրեմի մեջ օգտագործվող նուշի կորիզի, կոկոսի և արմավենու յուղերը և շի կարագը ունեն խոնավեցնող, սնուցող, փափկեցնող, ամրացնող, հանգստացնող, երիտասարդացնող հատկություններ, ինչպես նաև պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից՝ վերականգնելով նրա առաձգականությունը: Ծիրանի կորիզի յուղը, դեղձի յուղը մաշկին հաղորդում են թավշյա փափկություն։ Ժոժոբայի յուղը համարվում է բնական հակաբորբոքային միջոց, ցորենի ծիլերի յուղը հեռացնում է տոքսինները մաշկից։ Կակաչի սերմի յուղը պաշտպանում է մաշկը կենցաղային քիմիկատների բացասական ազդեցությունից և վատ էկոլոգիայից։