Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

Շուրթերի բալզամ հատապտուղներով, նուշի յուղով և մեղրամոմով

Nuard Cosmetics — Հայաստան 🇦🇲

Առկա է: 2 հատ

3300֏

Կիրառման հատված

Շրթունքներ

Պատրաստված է նուշի յուղից, հատապտուղների սերմի յուղից, մեղրամոմից և այլ բնական բաղադրիչներից՝ այս շուրթերի բալզամը կարող է վստահորեն օգտագործվել ցանկացած տեսակի շուրթերի համար՝ որպես հիանալի փափկեցնող, պաշտպանիչ և սնուցող միջոց: Ջոջոբայի մանգոյի և նուշի յուղերը, որոնք օգտագործվում են բալզամում, ունեն խոնավեցնող, սնուցող, փափկեցնող, երիտասարդացնող և պաշտպանիչ հատկություններ: Գերչակի յուղը և շի կարագը հանգստացնում են չոր շուրթերը և տալիս նրանց բնական փայլ: Հայկական հատապտուղների սերմերի յուղերը նրբորեն խոնավեցնում, փափկեցնում և սնուցում են շուրթերը: Մեղրամոմը հակաբորբոքային և պաշտպանիչ հատկություն ունի, բուժում է ճաքած շուրթերը և փափկեցնում դրանք։