Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

Շամպուն նորմալ և չոր մազերի համար՝ վերականգնող և սնուցող ազդեցությամբ

Nuard Cosmetics — Հայաստան 🇦🇲

Առկա է: 1 հատ

Տարբերակներ

3900֏

Կիրառման հատված

Մազեր

Այն պատրաստված է եղինջի, նռան մզվածքներից, ցորենի սպիտակուցից, խաղողի կորիզի յուղից և բնական կերատինից, որոնք անհրաժեշտ են առողջ մազերի պահպանման, վերականգնման և աճի համար: Շամպունն ունի ամենաբնական հիմքը։ Շամպունը նախատեսված է նորմալ «չոր» մազերի համար, կանոնավոր օգտագործման դեպքում զգալիորեն փափկեցնում է մազերը՝ տալով նրանց ամրություն և ծավալ։ Իր բաղադրության շնորհիվ այն սնուցում է մազերը և մազի ֆոլիկուլները, նպաստում է նոր մազերի աճին, պայքարում է մազաթափության դեմ (եթե մազաթափությունը գենետիկ բնույթ չունի կամ կապված չէ նյութափոխանակության խանգարման հետ): Կարևոր փաստ՝ շամպունը չի գունաթափում ներկված մազերը, այլ բնական փայլ է հաղորդում ինչպես ներկված, այնպես էլ վնասված մազերին։ Շամպունի մեջ օգտագործվող եղինջի մզվածքն արդյունավետորեն պայքարում է մազաթափության դեմ՝ ամրացնելով մազերը և գլխամաշկը։ Նռան կեղևի էքստրակտը փափկեցնում, խոնավեցնում, վերականգնում է վնասված մազերը՝ ստեղծելով պաշտպանիչ շերտ, որն ավելի ամուր և առաձգական է դարձնում դրանք։ Խաղողի կորիզի յուղը ուժեղացնում է գլխամաշկի պաշտպանիչ և վերականգնող հատկությունները, ունի հակաբորբոքային ազդեցություն։ Ցորենի սպիտակուցը վերականգնող և փափկեցնող ազդեցություն ունի, հատկապես օգտակար է վնասված մազերի համար։ Վերականգնում, բուժում է մազերը՝ հագեցնելով դրանք ամինաթթուներով, խոնավեցնում է մազերը ներսից՝ տալով նրանց անհրաժեշտ առաձգականություն և ամրություն։ Բնական կերատինը վերականգնում է վնասված մազերը, բարելավում է դրանց կառուցվածքը, պաշտպանում է շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից, պայքարում է ճեղքված ծայրերի դեմ, տալիս է բնական փայլ և նպաստում է նոր մազերի աճին: