Երևանում առաքումը - 700 դրամ: Փոքր Կենտրոնում՝ անվճար:

Տոնիկ երիցուկի, հիալուրոնաթթվի և կոլագենի հետ

Nuard Cosmetics — Հայաստան 🇦🇲

Առկա է: 3 հատ

3900֏

Կիրառման հատված

Դեմք

ՆՈՒԱՐԴ-ի երիցուկով, կոլագենով և հիալուրոնաթթվով տոնիկը ոչ միայն կարգավորում է մաշկի թթվահիմնային մակարդակը (pH), այլև խոնավացնում և երիտասարդացնում է: Այն հաղորդում է մաշկին բնական փայլ և առողջություն` նպաստելով մաշկի վերականգնմանը: Նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար:

Տոնիկում օգտագործվող երիցուկի էքստրակտը վերացնում է մաշկի գրգռվածությունը, ապահովում փափկացնող և խոնավացնող ազդեցություն: Մասուրի էքստրակտը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և զգալիորեն դանդաղեցնում մաշկի ծերացումը: Խաղողի կորիզայուղը և նռան էքստրակտը կանխարգելում են մաշկի չափից ավելի յուղոտումը, նեղացնում են մաշկի ծակոտիները, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները: Տոնիկում առկա հիալուրոնաթթուն աշխարհում համարվում է համար մեկ խոնավացնող նյութը: Կոլագենը մաշկի ամենակարևոր կառուցվածքային սպիտակուցներից մեկն է, որը պատասխանատու է մեր մաշկը երիտասարդ պահելու համար, այն ունի պաշտպանիչ, վերականգնող և մաշկի ամրությունն ու առաձգականությունը բարելավող գերարդյունավետ հատկություններ: